4 բան, որ չպետք է անել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո

13:27 • 18.03.16

Business Insider-ը ներկայացնում է չորս բան, որ չպետք է անել արթնանալուց անմիջապես հետո։

Զարթուցիչի զնգալուց հետո, երբ զարթնում եք, այն մի երկարացրեք թեկուզ 5 րոպեով, քանզի այդ րոպեների ընթացքում դուք մտնում եք քնի մի շրջան, որը չեք հասցնելու ավարտել, ինչը առողջարար չէ:


Արթնանալուց հետո անմիջապես մի վերցրեք բջջայինը և ստուգեք ձեր էլեկտրոնային հասցեն կամ մուտք գործեք համացանց, քանզի զարթնելուց հետո խնդիրներով լցվելը «կթթվեցնի» ձեր օրը:



Առավոտյան մի պատրաստվեք մթության մեջ, եթե արթնանալուց հետո դրսում դեռ մութ է: Ձեր «մարմնի ներքին ժամացույցը զգայուն է լույսի և խավարի հանդեպ», ուստի մթության մեջ պատրաստվելը հնարավոր է ձեր մարմնին ազդակ հաղորդի, որ դեռ մութ է, ինչը ձեզ օրվա ընթացքում մռայլ կդարձնի:

Անմիջապես զարթնելուց հետո սուրճ  մի խմեք: Սուրճ խորհուրդ է տրվում խմել առավոտյան 9:30-ից հետո:

4 բան, որ չպետք է անել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո