«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի հիման վրա ինտերնետ-խաղ է ստեղծվել

11:51 • 20.03.16

«Փախիր կամ ամուսնացիր» կինոկատակերգության ստեղծագործական խումբը Հայաստանում նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` ֆիլմի հիման վրա ինտերնետ-խաղ թողարկելով:

 

Ինչպես տեղեկացանք խաղի ստեղծող «Rise of Garuda»  դիզայներական ընկերության նկարչական բաժնի պատասխանատու Ռուբեն Մելիքյանից, ֆիլմի պրոդյուսերները դիմել էին իրենց` «runner» տիպի խաղ ստեղծելու հետաքրքիր գաղափարով: «Թեև Հայաստանում նման խաղ դեռևս չկար, մեր հինգ հոգուց բաղկացած թիմը շատ կարճ ժամկետներում ստեղծեց այն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: Ըստ նրա` խաղը նախատեսված է  հեռախոսային` «Android» ու  «Apple»  համակարգերի համար: Այն հասանելի է «Google Play»-ի  «IStore»-ի միջոցով` բավական է հավաքել «Raketa» բառը:


Նշենք, որ «Ռակետա» խաղն արդեն ներբեռնել են հազարից ավելի օգտատերեր:
 

TV  Մոլ

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի հիման վրա ինտերնետ-խաղ է ստեղծվել