«Եվրատեսիլ»-ում Բելառուսի ներկայացուցիչը բեմ դուրս կգա մերկ և վայրի կենդանիների ընկերակցությամբ

17:47 • 21.03.16

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Բելառուսը ներկայացնող IVAN մականունով մասնակիցը պատրաստվում է ցնցել ժյուրիին և հանդիսատեսին: Երգչի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը պատմել է, որ Ալեքսանդր Իվանովը (իրական անունը) բեմ դուրս կգա մերկ և վայրի կենդանիների ընկերակցությամբ:

 

«Այո, Սաշան բեմում կլինի մերկ, և այո, այնտեղ գայլեր կլինեն»,- ասել է Դրոբիշը:

 

Թե ինչպես են արձագանքել մրցույթի կազմակերպիչներն այդ գաղափարին՝ դեռ չի հաղորդվում:
Հայտնի է միայն, որ գայլերին բեմ հանելը հեշտ չի ստացվի: Հարկավոր կլինի հատուկ թույլտվություն, և երգչի ներկայացուցիչներն այժմ լուծում են այդ հարցը:

 

Դրոբիշի պաշտոնական կայքում ավելի վաղ հաղորդվել է, որ Իվանովի կերպարի և նրա ելույթի վրա աշխատում է պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ, իսկ ինքը՝ երգիչը, ակտիվ զբաղվում է վոկալով և անգլերենով։

 

«Եվրատեսիլ»-ում Բելառուսի ներկայացուցիչը բեմ դուրս կգա մերկ և վայրի կենդանիների ընկերակցությամբ