180.000.000 դոլար. Քարդաշյան քույրերի դեմ դատական հայց է ներկայացվել

17:32 • 22.03.16

Ամերիկյան Hillair Capital Management ներդրումային ընկերությունը դատական հայց է ներկայացրել Քորթնի, Քիմ և Քլոյե Քարդաշյան քույրերի դեմ` պահանջելով 180 մլն դոլար:


Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բազմամիլիոնանոց հայցը կապված է քույրերի Kardashian Beauty դիմահարդարման ու մարմնի խնամքի պարագաների արտադրության բիզնեսի հետ:


Նշվում է, որ վերոհիշյալ ներդրումային ընկերությունը ավելի քան 10 մլն դոլարի ներդրում է արել Kardashian Beauty-ի զարգացման համար, սակայն Քարդաշյան քույրերը դիմել են խորամանկության
ու խախտել կնքված պայմանագրի կետերը:


Ներկայացված հայցում ասվում է, որ Hillair Capital Management-ը 2014թ. հուլիսին խոշոր գումար է ներդրել Քարդաշյանների բիզնեսի զարգացման մեջ այն պայմանով, որ աստղային քույրերը կշարունակեն հանդիսանալ բրենդի գովազդային դեմքը, ակտիվորեն կզբաղվեն դրա մարքեթինգով` նպաստելով վաճառքի ծավալների ավելացմանը:


Սակայն քույրերը ոչ միայն դադարեցրել են բրենդի մարքեթինգն ու գովազդը, այլև սկսել են նոր պոտենցիալ ներդրողների փնտրել` Hillair Capital Management-ին խաղից դուրս հանելու համար:

 

Beauty line: Kim, Khloe and Kourtney Kardashian, shown in March 2014 in Florida, were sued on Monday by an investment firm over their ill-fated Kardashian Beauty beauty line

Hair care: Khoe is shown in April 2015 promoting Kardashian Beauty hair care in Los Angeles

Realiy star: Kim is shown promoting Kardashian Beauty in April 2015 in Paris

Lucrative line: The lawsuit valued Hillair's equity interest the beauty line in the $64 million to $180 million range

 
180.000.000 դոլար. Քարդաշյան քույրերի դեմ դատական հայց է ներկայացվել