Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ մտածում սեքսի մասին
Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ մտածում են սեռական հարաբերությունների մասին օրական 20 անգամ:
Հետազոտությունը նաև ենթադրում է, որ տղամարդիկ ֆիզիկական կարիքների մասին մտածում են կանանցից հաճախ:
Երիտասարդ կանայք, ըստ հետազոտության արդյունքների, սեռական հարաբերությունների մասին մտածում են օրական 10 անգամ:

Mail Online կայքը հայտնում է, որ հետազոտության ամբողջական արդյունքները կարելի է գտնել համացանցում, և դրանք հրապարակվելու են Journal of Sex Research ամսագրի հունվար ամսվա թողարկման ﬔջ:
Հետազոտության ﬔջ ներգրավված են եղել 163 իգական և 120 արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր անցել են հատուկ հոգեբանական հետազոտության ծրագիր:








