Չինուհիները մրցում են A4 ձևաչափի թղթի պես բարակ գոտկատեղ ունենալու համար
Երիտասարդ չինուհիները տարվել են մարմնի կատարելագործման նոր «խենթ» գաղափարով՝ A4 ձևաչափի թղթի լայնությամբ բարակ գոտկատեղ ունենալու մոլուցքով։
Ինչպես նշում է The Guardian-ը, մրցույթի իմաստն այն է, որ աղջիկները պետք է որովայնի հատվածում A4 ձևաչափի թուղթ պահեն, որի հետևից չպետք է երևա նրանց գոտկատեղը:
Սակայն հազարավոր չինուհիներին տիրած «մոլուցքը» խստորեն քննադատվել է համացանցի բազմաթիվ օգտատերերի կողմից: Նշվում է, որ #A4Waist հեշթեգով լուսանկարները չինական Weibo սոցկայքում դիտել է ավելի քան 110 մլն մարդ։








