Երբ համբերելն այլևս անհնար է. ովքեր են Instagram-ի ամենաանկարգ երեխաները (լուսանկարներ)
Անկարգ ու չարաճճի երեխաների թեման անսպառ է, նրանց «քաջագործությունների» վրա կարելի է անվերջ բարկանալ, ծիծաղել ու զարմանալ:
Instagram սոցկայքում գործում է Kids Are The Worst էջը, որտեղ ներկայացված են ամենաանկարգ փոքրիկների լուսանկարները:
Էջն ունի ավելի քան 167.000 հետևորդ, ովքեր հաստատ չեն ձանձրանում ամեն օր թարմ վերբեռնվող լուսանկարները դիտելուց:
Եվ եթե ծնողների համար այդ ամենն իսկական մղձավանջ է, ապա «կողքից նայող» օգտատերերի համար` լիաթոք ծիծաղելու ու մանուկների անսպառ երևակայությամբ ևս մեկ անգամ զարմանալու լավ առիթ:





















