18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին.Bravo.am

22:48 • 24.03.16

Ուզո՞ւմ եք ճանաչել տղամարդկանց: Առաջարկում եմ ճանաչողությունը սկսել նրանց ամենակարեւոր, բացառիկ պատկանելիության արտադրանքից՝ սերմնանյութից: Պատկերացրեք՝ սեքսից հետո կիսամերկ պառկած եք անկողնում՝ գինու գավաթները ձեռքներիդ կամ գլանակը մատների արանքում մխալով, եւ հանկարծ սկսում եք շոյել տղամարդու էգոն՝ նրա անփոխարինելի, թանկագին, կյանքին սկիզբ տվող սպիտակ նյութի մասին փաստեր թվելով: Ինչպիսի հաճելի ինտելեկտուալ փոշի` նրա ականջներին: Այս մասին տեղեկացնում է Bravo.am-ը։ 

1.Սկսենք սկզբից: Հոլանդացի գիտնական Անտոնի վան Լեւենհուքն առաջինն է, ով գիտական նպատակով օգտագործեց մանրադիտակը (1667թ.): Առաջին բանը, որ նա ուսումնասիրեց այդ սարքով, սերմնանյութն էր:
 

2.Քիմիա: 1 լ սերմնանյութը պարունակում է  249 մգ կալցիում, 291 մգ մագնեզիում, 35 մգ վիտամին C: 2 լ սերմնանյութը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը: Տղամարդն օրգազմի ժամանակ արտազատում է միջինում 3,5 մգ սերմնանյութ, որը պարունակում է կալիումի օրական նորմի 7%-ն ու ցինկի 3%-ը: Մի ամբողջ քիմիական աղյուսակ:
 

3.Գունազարդում: Հաճախ հնչող հարց՝ ի՞նչ գույնի պետք է լինի սերմնանյութը: Պատասխան՝ ճերմակ կամ սպիտակավուն-թափանցիկ: Շատ քիչ քանակի դեպքում այն կարող է բաց երկնագույն էլ թվալ: Մնացած բոլոր երանգները՝ նուրբ վարդագույնից մինչեւ դեղնավուն, վկայում են տղամարդու օրգանիզմում որեւէ խնդրի մասին: Այնպես որ, եթե 3-րդ սեքսի ընթացքում դուք արդեն ձեր երեխաների անուններն եք որոշում, հնարավորության դեպքում զննեք նաեւ սերմնանյութի գույնը. սերունդն առողջ լինի:
 

4.Որակ: Սերմնահեղուկի որակը կարելի է զգալիորեն բարձրացնել: Պետք է օգտագործումից հանել ցավազրկող, քնաբեր, հանգստացնող դեղամիջոցները, հակաբիոտիկները, հորմոնալ ու հակախոցային դեղորայքը, ինչպես նաեւ դադարեցնել շոգեբաղնիքներն ու տաք ջրով լոգանքները, նիհարել ու դեն նետել սինթետիկ կիսավարտիքները:
 

5.Քանակ: Մեկ սերմնաժայթքման դեպքում արտազատվում է միջինում 1 ճաշի գդալ սերմնանյութ: Մնացյալ ծավալը գոյանում է սերմնահեղուկի միջոցով: Այս դեպքում  «կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը» բանաձեւն աշխատում է: Ի դեպ, 1 մլ սերմնանյութը պարունակում է 60-120 մլն սպերմատոզոիդ: Ահռելի մեծ թվեր են, մինչդեռ հղիանալու համար մեկ հատիկ ամենաժրաջանն էլ բավարար է:
 

6.Շտապ մաքրել սերմնանյութը: Մաքրել հնարավոր է առատ հոսող սառը ջրի տակ:
 

7.Ո՞ւմն է լավագույնը: Բազմաթիվ «սերմնային» հետազոտությունները ցույց են տվել, որ շոտլանդացիների սերմնանյութը 15%-ով ավելի ակտիվ սպերմատոզոիդներ է պարունակում: Երկրորդ տեղում են թուրքերն ու ֆինլանդացիները, երրորդում՝ դանիացիները: Չորրորդ տեղում ֆրանսիացիներն են:
 

8.Հակադեպրեսանտ: Ըստ կենսաբանների՝ տղամարդու սերմնանյութը տրամադրություն բարձրացնող հորմոններ է պարունակում, որոնք հայտնվում են կնոջ արյան մեջ, այնուհետեւ հասնում ուղեղին: Այդ պատճառով այն կանայք, որոնց զուգընկերները մշտապես պահպանակ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի:
 

9.Ալերգիկ ռեակցիա: Կան մարդիկ, ովքեր ալերգիա ունեն սերմնանյութի նկատմամբ: Դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով ու տարբեր ինտենսիվությամբ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 12%-ն ալերգիա ունի սերմնանյութից: Ալերգիկ նշանները կարող են տատանվել թեթեւ գլխացավից մինչեւ ընդարձակ ցան եւ անաֆիլակտիկ շոկ:
 

10.Գլուխ գլխի: Սպերմատոզոիդը տղամարդու սեռական բջիջն է՝ բաղկացած գլխից, վզից ու պոչից, որն օգնում է շարժվել րոպեում 3-44 մմ արագությամբ: Ամենակարեւոր հատվածը գլուխն է. դրա մեջ են 23 քրոմոսոմները՝ գեներով հանդերձ:
 

11.Սպերմատոզոիդների վերջը: Սպերմատոզոիդներն արտադրվում են ողջ կյանքի ընթացքում: 70 տարեկանից սկսած՝ նվազում է դրանց ակտիվությունն ու շարժունակությունը, բայց միեւնույն է` դրանք պահպանում են իրենց առաքելությունը:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Սպերմատոզոիդը եւ ձվաբջիջը բեղմնավորման պահին
 

18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին.Bravo.am