Chanel-ը ստեղծել է տղամարդկանց առաջին բույրը Les Exclusifs շարքից
Chanel նորաձևության տունը ներկայացրել է տղամարդկանց առաջին օծանելիքը Les Exclusifs պարֆյումերային շարքից:
Ինչպես գրում է Lenta.ru-ն,նարդոսի և վարդագույն խորդենու բույրերով համալրված օծանելիքը ստեղծել է նորաձևության տան պարֆյումեր Օլիվյե Պոլժը: Բույրը ստացել է Boy Chanel անվանումը` Գաբրիել Շանելին սիրահարված և հովանավորող Արթուր Բոյ Քեյփելի պատվին:
Boy Chanel-ը դարձել է 17-րդ բույրը Les Exclusifs շարքում և երկրորդը, որն ստեղծել է Պոլժն այս հավաքածուի համար:
Chanel նորաձևության տունը հիմնադրվել է 1909-ին Ֆրանսիայում: Այն հիմնադրել է դիզայներ Գաբրիել (Կոկո) Շանելը: Բացումից մեկ տարի անց գործարկվել է նաև առաջին խանութը:







