Եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, ուրեմն ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել. ժամանակի քննությունը բռնած իմաստուն մտքեր
Իմաստուն մարդկանց հակիճ մտքերը հաճախ ավելին են ասում, քան մի ամբողջ գրական ստեղծագործություն: Դրանցից շատերը կյանքի դաս են դառնում, օգտագործվում որպես թևավոր խոսքեր: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
Մերլին Մոնրո
-Կարիերան հրաշալի բան է, բայց այն քեզ չի ջերմացնի ցուրտ գիշերին:
Գալինա Վիշնևսկայա
-Ամենակարևորը` կամքին թույլ չտալ հուսահատվել:
Մերլին Մոնրո
-Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, որը կառավարում են տղամարդիկ այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհում կարող եմ կին լինել:
Պուբլիլիոս Սիրոս
Վատ են ապրում նրանք, ովքեր ողջ կյանքում ապրել են պատրաստվում։
Կոկո Շանել
-Եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, ուրեմն ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
Հիլարի Քլինթոն
-Աղքատությունից ազատվելը պետք է սկսվի գլխից:
Բոք
Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։
Բրաունել
Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։
Պուբլիլիոս Սիրոս
Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է` թվում է երկար։
.jpg)







