Անուշկա Մարգարյանը գաղտնի ամուսնացե՞լ է
Դերասանուհի Անուշկա Մարգարյանը օրերս հարսի զգեստով լուսանկար է հրապարակել, ինչը նոր քննարկումների պատճառ է դարձել: Շատերի կարծիքով, Անուշկան եւ իր սիրելին՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանը գաղտնի ամուսնացել են: Ճերմակ զգեստի հետքերով՝ Life.panorama.am-ը կապ է հաստատել Անուշկայի հետ:
«Իրականում նման բան չկա, մենք դեռ չենք ամուսնացել, դա ուղղակի «Առաջնորդները» հեռուստասերիալից արված կադր է, երբ ես ըստ սցենարի ամուսնանում էի: Պետք է ասեմ, որ սա իմ առաջին հարսի զգեստը չէ, մինչ այս էլ կրկին ֆիլմի նկարահանումների համար ես հագել եմ հարսի զգեստ»,-նշել է դերասանուհին։

Հարցին, թե Անուշկան չի՞ հավատում ժողովրդի շրջանում տարածված կարծիքներին, թե մինչ ամուսնանալը լավ նշան չէ հարսի զգեստ հագնելը, դերասանուհին պատասխանեց.
«Իհարկե, ոչ: Ես սնահավատ չեմ, եթե այդպես լիներ, պետք է մարդիկ ձեռնաշղթաներ էլ չկրեն, բայց մենք դերասան ենք եւ յուրաքանչյուր իրավիճակում կարող ենք նկարահանվել: Կարծում եմ, ժողովրդական մյուս հայտնի ասացվածքը, թե «Լինող բանը կլինի», այս պարագայում ավելի ճիշտ է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։







