Սովորական իրերն անսովոր կերպով օգտագործելու տարբերակներ (լուսանկարներ)
Երբեմն սովորական իրերը կարող են բոլորովին այլ գործառույթ կատարել, եթե, իհարկե, դրանց տերը մի քիչ հնարամտություն դրսևորի։
Ստորև AdMe.Ru-ն առաջարկում է մի քանի օգտակար խորհուրդ, որոնց հետևելու դեպքում կենցաղային հոգսերը մի քիչ կթեթևանան.
1. Տափակ կոշիկները կարելի է պահել ու տեղափոխել լոգանքի համար նախատեսված գլխարկներում։

2. Մետաղական մանր իրերը հարմար է պահել մագնիսե ձողի վրա:

3. Եթե ճամպրուկով պիտի կեղտոտ իրեր տեղափոխեք, ուրեմն դրանց մեջ օճառ գցեք, որպեսզի տհաճ հոտը չեզոքացվի:

4. Կպչուն ժապավենի ծայրը հեշտությամբ գտնելու համար այսպիսի ամրակ օգտագործեք:

5. Տոնածառի խաղալիքները պահեք ձվի տուփի մեջ:

6. «Ֆրենչ» մատնահարդարում անելու համար օգտագործեք ռետինե ամրակներ:

7. Սրբիչի կախիչներն օգտագործեք պլանշետը պատին ամրացնելու համար:

8. Հին քերիչը մասամբ կփոխարինի զարդատուփին

9. Զամշե կոշիկի վրայից փոքր լաքան կարելի է հեռացնել եղունգների խարտոցով:








