Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը հետ կվերադարձվեն

09:00 • 30.03.16

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը հետ կվերադարձվեն. այս մասին Tert.am-ին հայտնեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղից:

 

Հիշեցնենք, որ Էրոս Ռամազոտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղյալ են համարվել:


Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


«Համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ վաճառված տոմսերի գումարները հետ կվերադարձվեն, երկու օրվա ընթացքում պետք է որոշվի, թե որտեղից է լինելու տոմսերի ընդունումը: Ասացին, որ, հավանաբար, կենտրոնացված մեկ տեղից տոմսերը հետ կընդունեն»,- նշեցին տոմսարկղից:

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը հետ կվերադարձվեն