Աստղաբանը` ջրի տարերքի ներքո ծնված հայտնիների մասին

13:33 • 30.03.16

Անհնար է պատկերացնել կյանքն առանց ջրի. հավանաբար հենց դա է պատճառը, որ աշխարհում մարտի 23-ը հատուկ` Ջրի միջազգային օր է հայտարարված: Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես կարող է այդ տարերքն անդրադառնալ մարդու խառնվածքի ու ճակատագրի վրա` ըստ այդմ առանձնացնելով ջրի տարերքը ներկայացնող` Խեցգետնի, Ձկան ու Կարիճի նշանների ներքո ծնված հայտնիներին և խնդրեցինք աստղաբան Գարուշ Ենգիբարյանին` նկարագրել նրանց առանձնահատկությունները:

 


Անդրե, երգիչ. ծնվել է 1979-ի հուլիսի 8-ին` Խեցգետնի համաստեղության ներքո


«Ծնված լինելով Խեցգետնի համաստեղության ներքո` նա մշտապես ձգտում է կատարելության, փորձում է հասնել իր իդեալին: Ու թեև դա նրան ոչ միշտ է հաջողվում, այնուամենայնիվ, կարծես, նա դա չի զգում և նրա համար կատարյալը հենց դա է, որ կա: Նմանատիպ անձինք հեշտ են ենթարկվում տրամադրության փոփոխություններին: Միաժամանակ պետք է նշեմ, որ նա հուսալի մարդ է և պատրաստակամ է, ասենք, անհնարինն անել լավագույն ընկերոջ համար: Ի դեպ, աստղերն այս տարի Անդրեի համար ամուսնություն են նախապատրաստել»։

 


Սոֆի Դևոյան,  պարուհի և դերասանուհի. ծնվել է 1949-ի հուլիսի 8-ին` Խեցգետնի համաստեղության ներքո


«Նա հրաշալի զգում է մարդկանց, միջավայրը, իրադարձությունները... Իմ խորին համոզմամբ` այս անձնավորության կանխազգացումները միշտ կատարվում են, թեև նա չի կարող գտնել դրա բացատրությունը: Աստղերը Սոֆի Դևոյանին օժտել են աննկարագրելի էներգիայով, ընդ որում, դա այնքա¯ն շատ է, որ նույնիսկ ես այս պահին նրա մասին խոսելիս  զգում եմ այն»։

 

Արփի Գաբրիելյան, դերասանուհի. ծնվել է 1988-ի նոյեմբերի 18-ին` Կարիճի համաստեղության ներքո


«Ճշմարտախոս անձնավորություն է: Թեև ընդունված է կարծել, թե Կարիճի համաստեղության ներքո ծնվածները, այսպես ասած, խայթող են, սակայն նա այդպիսին չէ: Արփինեն շատ նրբանկատ մարդ է` կշռադատված վարվելաձևով: Միևնույն ժամանակ նա ջրի պես դյուրագրգիռ է, հաճախ էլ տրամադրության անկումներ է ունենում»։


Հերմինե Ստեփանյան, հաղորդավարուհի. ծնվել է 1984-ի հունիսի 23-ին` Խեցգետնի համաստեղության ներքո


«Նախ սկսենք ծննդյան տարեթվից, որը վկայում է այն մասին, որ աստղերը նրան օժտել են մեծ մարդասիրությամբ ու դրական էներգետիկայով (վերջինիս մասին է վկայում նաև այն, որ Խեցգետինը նույնականացվում է ջրի գոլորշու հետ): Վստահ եմ, որ այս անձնավորությունը ստեղծագործական մեծ ներուժ ունի. ազատ ժամանակ էլ, թեկուզ մտքում, ինչ-որ բան է ստեղծագործում, օրինակ, բանաստեղծություն կամ պատմվածք: Կարծում եմ` տարիներ անց Հերմինեն գիրք կգրի կամ նման ցանկություն կունենա»։

 

 

TV Մոլ

Աստղաբանը` ջրի տարերքի ներքո ծնված հայտնիների մասին