Ապրիլի 13-ին տեղի կունենա «ԿԱ՛ՆՉ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

12:29 • 30.03.16

Ապրիլի 13-ին, ժամը՝ 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «ԿԱ՛ՆՉ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ապրիլի 14-ից ֆիլմը կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում։


Ֆիլմը ներկայացնում է AVAGYAN production-ը, որն  արդեն իսկ հանդիսատեսին դատին է հանձնել «Ճամբարում»՝ առաջին գեղարվեստական-մանկապատանեկան ֆիլմը։


«Կանչ»-ը պատմում է  Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանի ու Միհրանի մասին։


Ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսերը  Հայկ Ավագյան է։ Դերերում հանդես են գալիս ՝Հենրիկ Շահբազյան, Լևոն Վարդապետյան, Անետա Օհանջ, Հովակ Գալոյան, Ռուբեն Կարապետյան, Ռոմելա Թամարյան և այլոք։

 

Թրեյլեր՝
 

 

Ապրիլի 13-ին տեղի կունենա «ԿԱ՛ՆՉ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան