Դուբայում նիրհելու բար է բացվել, որտեղ կարելի է «աչք կպցնել» զբաղված օրվա ընթացքում (լուսանկարներ)
Դուբայի վերջին նորարար հաստատություններից է ննջելու համար նախատեսված ժամանակավոր բարը, մի վայր, ուր կարելի է այցելել` մի փոքր նիրհելու, օրինակ` ճաշի ժամին:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, Դուբայի նորաբաց բարը պաշտոնապես նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր հոգնում են լարված աշխատանքային օրվա ընթացքում և դեմ չէին լինի ցերեկվա ժամերին մի կես ժամով քուն մտնել և վերականգնել ուժերը:
Մեծ արձագանք գտած նորարարության հեղինակը կահույք արտադրող ֆրանսիական ստուդիան է, որը հայտնի է քնելու համար նախատեսված իր հարմարավետ բազմոցներով: Բարը համալրված է հատուկ փափուկ բազմոցներով, բարձերով, բուսական թեյից օգտվելու հնարավորությամբ և անգամ օրորորցայինի մեղմ հնչյուններով:
Ինստալյացիան գործելու է մինչև մարտի 31-ը:











