Քանյե Ուեսթի նոր ալբոմը Tidal-ում առաջին 10 օրում լսվել է 250.000.000 անգամ

12:55 • 30.03.16

Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի նոր՝ The Life of Pablo ալբոմը Tidal երաժշտական ծառայությունում ներկայացվելուց հետո առաջին 10 օրվա ընթացքում լսվել է 250 մլն անգամ։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այդ են վկայում Tidal-ի կողմից երեկ հրապարակված տվյալները:


Այս փաստը, իհարկե, շատ է ուրախացրել 38-ամյա ռեփերին, ով տեղեկությամբ անմիջապես կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում:


«The Life of Pablo-ն հատեց 250 մլն-ի շեմը….Այնքան եմ հոգնել մարդկանցից, ովքեր շարունակում են ինձ սովորական համարել»,- գրել է Ուեսթը։

 
Քանյե Ուեսթի նոր ալբոմը Tidal-ում առաջին 10 օրում լսվել է 250.000.000 անգամ