Խնձորը բարելավում է կնոջ սեռական կյանքի որակը
Դիետոլոգները վաղուց է ինչ նշում են, որ խնձորը բավականին օգտակար ու ցածր կալորիականությամբ մթերք է: Պարզվում է, որ այդ պտուղը կարող է լինել նաև հիանալի աֆրոդիզիակ:
Իտալացի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն, խնձորի օգտագործումը կարող է բարձրացնել կանաց մոտ սեռական հաճույքը: Մասնագետները հայտնաբերել են առողջ կանաց բարձր սեքսուլալ ակտիվության ու խնձորի ամենօրյա օգտագործման մեջ կապը:
Հետազոտությանը մասնակցել են 18-ից մինչև 43 տարեկան սեռական որևէ խանգարում չունեցող, 731 ակտիվ սեռական կյանքով ապրող իտալացի կանայք: Մասնակիցներին բաժանել են 2 խմբի՝ կախված խնձորի օգտագործումից: Խմբերից մեկը ամեն օր օգտագործել է խնձոր (օրական միջինում 1-ից 2 հատ), իսկ մյուս խումբը խնձոր չի օգտագործել կամ էլ օգտագործել է շատ հազվադեպ( օրական 0-0.5 խնձոր ):
Կանաց նաև խնդրել են պատասխանել սեռական կյանքին վերաբերող թեստի 19 հարցերի: Ստացված արդյունքնեը ցույց են տվել, որ խնձորի ամենօրյա օգտագործումը կապված է եղել կանաց մոտ առավել բարձր սեքսուալ կյանքի հետ:
Գիտնակաները նշում են, որ խնձորը գինու ու շոկոլադի նման կարող է բարելավել սեքսուալ ֆունկցիան, քանի որ այն ևս պարունակում է պոլիֆենոլներ և հակաօքսիդանտներ, որոնք խթանում են արյան հոսքը սեռական օրգաններ ու նպաստում են գրգռմանը:
Խնձորը նաև պարունակում է ֆիտոէստրոգեն, որը հանդիսանում է կանացի սեռական հորմոնի՝ էստրադիոլի անալոգը: Իսկ էստրադիոլը բավականին մեծ դեր է կատարում սեռական գրգռվածության գործընթացում:
Աղբյուրը՝ gogetnews.info







