Մի քանի «խորհուրդ»՝ ինչպես ուրախ անցկացնել Ապրիլի 1-ը (լուսանկարներ)
Մոտենում է Ապրիլի 1-ը` Ծիծաղի և հումորի միջազգային օրը, օր, երբ կարելի է ազատություն տալ երևակայությանը և ուզածի չափ կատակներ անել ընկերների ու բարեկամների հետ: Այդ օրն առավել տպավորիչ ու անմոռանալի դարձնելու համար AdMe.Ru-ն առաջարկում է մի քանի հնարք, որոնք մի լավ կզվարճացնեն ձեզ.
Թափված հեղուկ

Ապակու վրա հեղուկ սոսինձ թափեք, սպասեք մինչև այն չորանա, հետո զգուշորեն պոկեք այն ու տեղադրեք համակարգչի ստեղնաշարի վրա:
Գունավոր ջուր

Ծորակի մեջ սննդային գունանյութ դրեք ու սպասեք արդյունքին:
Գույնզգույն մեքենա

Ճիշտ է, սրա համար շատ կպչուն գունավոր թղթեր կպահանջվեն, բայց հանուն նման արդյունքի արժե ջանալ:
Կապույտ էկրան

Այսպիսի print screen-ը «սարսափահար» կանի համակարգչից օգտվող յուրաքանչյուր մարդու:
Սարդերից վախենո՞ւմ եք

Այս հնարքի համար ձեզ պետք կգան փոքրիկ պլաստմասսայե սարդեր և այն մեկը, ով վախենում է դրանցից:
Դասական հնարք

Կարելի է նաև եղունգի թափանցիկ լաքով պատել օճառն ու հետևել լվացվողների արձագանքին:







