Բջջային հեռախոսը զուգարան տանելը վնասակար է առողջությանը

11:02 • 31.03.16

Զուգարան գնալիս շատերն են բջջային հեռախոս տանում իրենց հետ՝ «ժամանակ անցկացնելու համար», սակայն դա վնասում է առողջությանը, գրում է mirror.co.uk-ը։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ զուգարանները և հատկապես հանրային զուգարանները լի են տարբեր տեսակի բակտերիաներով և միկրոբներով, որոնք վնասակար են առողջության համար: 

Միկրոբիոլոգ Չարլզ Գերբայի և բնապահպանական առողջապահության պրոֆեսոր Քելլի Ռեյնոլդսի պնդմամբ՝ հանրային զուգարանում ջուրը քաշելիս այն ցայվում է մոտ 2 մետր բոլոր ուղղություններով և լցվում է հատկապես զուգարանի թղթի վրա, ինչից և մարդիկ օգտվում են: Այնուհետև դուք ձեռք եք տալիս թղթին և զուգարանում գտնվող շատ այլ բաների, ինչի վրա կան մանրէներ, իսկ հետո մատներով դիպչում  բջջայինի էկրանին: 

Մասնագետների պնդմամբ՝ որքան էլ հետո ձեռքերը լվանաք, միևնույն է՝ հեռախոսի վրայից բակտերիաները չեն վերանում, քանզի այն չի լվացվում, և մանրէները ձեզ հետ դուրս եք տանում:

Բջջային հեռախոսը զուգարան տանելը վնասակար է առողջությանը