5 տարբերություն հաջողակ և անհաջողակ մարդկանց միջև
Business Insider-ը ներկայացանում է տասը տարբերություն հաջողակների և անհաջողակների միջև:
Հաջողակ մարդիկ ողջունում են փոփոխությունները, իսկ անհաջողակները վախենում են դրանցից: Փոփոխություններին ընդառաջ գնալը ամենադժվար բաներից է, որ մարդ կարող է անել: Արագ շարժվող աշխարհում, որտեղ փոփոխվում է ամեն ինչ, անհրաժեշտ է հարմարվել դրան և ընդունել փոփոխությունները, այլապես դրանք մերժելով մենք զարգացում չենք ապրի:

Հաջողակները քննարկում են գաղափարներ ու մտքեր, իսկ անհաջողակները քննարկում են մարդկանց: Բամբասելու փոխարեն կիսվեք ձեր գաղափարներով:

Ձախողումների համար հաջողակները ստանձնում են պատասխանատվություն, իսկ անհաջողակները մեղադրում են ուրիշներին, ինչը ոչ մի օգուտ չի տա:

Հաջողակ մարդիկ գնահատում են և քաջալերում ուրիշների հաղթանակները, իսկ անհաջողակները բոլոր հաղթանակները վերագրում են իրենց:

Հաջողակները առաջինը լսում են և երբեք չեն դադարում լսել դիմացինին, իսկ անհաջողակները անընդմեջ խոսում են: Լսելու ընդունակությունը ամենալավ որակներից է և ինչքան քիչ ենք խոսում, այնքան ավելի շատ ենք համոզում դիմացինին ընդունել մեր մտքերը:








