CNN-ի հաղորդավարուհին ուղիղ եթերում նեղն է գցել Մամեդյարովին

11:50 • 05.04.16

CNN-ի հայտնի հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը հեռուստաալիքի ուղիղ եթերում «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ անընդհատ վերջինիս համար տհաճ հարցադրումներ անելով: 

Հաղորդավարուհին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բախումներին, Ադրբեջանին անուղղակի մեղադրել է նախահարձակ լինելու մեջ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1994թ.-ից սկսած «իր գլխի տերն է եղել», ինչու՞ հարձակվել  հիմա»։ 

Մամեդյարովը փոխել է թեման և ադրբեջանական քարոզչությանը հատուկ ձևով, սկսել մեղադրել է Հայաստանին:

Առաջատար հեռուստաալիքը անդրադարձել է նաև Ալիևների ընտանիքի օֆշորային սկանդալին: Հարցին, թե ինչ կասի Մամեդյարովը Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի և նրանց դուստրերի՝ օֆշորային կազմակերպություններում ունեցած մասնաբաժիների մասին, ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ այդ մասին տեղեկություն չունի

Դրան ի պատասխան հաղորդավարուհին «հեգնանքով» արձագանքել է. «Դա էլ է պատասխան»։

CNN-ի հաղորդավարուհին ուղիղ եթերում նեղն է գցել Մամեդյարովին