Աղոթում եմ մեր տարածաշրջանի խաղաղության համար, և իմ խորին մտքերը մեր հայրենակիցների ու նրանց ընտանիքների հետ են. Հենրիխ Մխիթարյան

16:40 • 05.04.16

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում աշխարհի հայ հայտնիների շրջանում:

 

Վերջին օրերի սահմանային բախումների մասին Քիմ և Քլոե Քարդաշյաններից բացի սոցցանցերում գրառում կատարեց նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

 

 

«Մեր ազգի համար այս դժվար պահին եկեք միասնություն և ուժ ցուցաբերենք։ Աղոթում եմ մեր տարածաշրջանի խաղաղության, հայրենակիցների ու նրանց ընտանիքների համար»,-գրել է Մխիթարյանը։

 

Հայրենիքի համար այս օրհասական պահին ամբողջ աշխարհում սփռված հայությունն իր աջակցությունն է հայտնում սահմանին կանգնած երիտասարդներին:

 

Աղոթում եմ մեր տարածաշրջանի խաղաղության համար, և իմ խորին մտքերը մեր հայրենակիցների ու նրանց ընտանիքների հետ են. Հենրիխ Մխիթարյան