Արմենակ Ուրֆանյան. Զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը. mediamax.am

11:03 • 13.04.16

 

-Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են:

 

Վերջին անգամ ապրիլմեկյան այս կատակով մոր հետ խոսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Ժամեր անց Ուրֆանյանն ու իր անձնակազմը պետք է մարտի բռնվեին հակառակորդի հետ:

 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում:
 

Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հետո, գիտակցելով մոտալուտ վտանգը, արդեն վիրավոր կապիտանը վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին ու հանձն առավ սեփական կյանքի գնով թշնամու առջեւ փակել Մարտակերտի «դուռը»:

«Զորացրվեց ու տուն եկավ՝ որպես հերոս՝ հետմահու պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով ու հավերժ մնալով բանակի տղեն. երբ ասում էի՝ «տղես, անհանգիստ եմ», խիստ ձայնով ուղղում էր ինձ՝ «մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ, անհանգստանալու կարիք չկա»»,-պատմում է Ուրֆանյանի մայրը, կուլ տալիս խոր ցավով ու հպարտությամբ լցված արցունքներն ու հավելում,- «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: Արմենը շատ պատրաստված էր, ու շատ լավ զինվորներ ուներ»:

 

«Մեծ սիրտ ուներ: Այնքան մեծ, որ ողջ Մարտակերտը կարողացավ առնել իր սրտի մեջ» -, ասում է մայրն ու, կրկին, մաքրելով արցունքները, ցույց տալիս որդու լուսանկարը,- «Տես՝ ինչ հերոս տղա ունեմ»: 

 

Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանադրվել: Որոշել էր՝ հարսանիքը լինելու է սիրելիի՝ Գոհարիկի ծննդյան օրը: Երազանքը մեկն էր՝ սեփական փոքրիկ տունն ունենալ, որտեղ ճաշի սեղանին միշտ հինգ ափսե կդրվեր՝ իր, սիրելի կնոջ եւ երեք երեխաների համար, որոնցից երկուսը պետք է տղա լինեին, մեծը`զինվորական: Հրամանատարը վստահ էր՝ թշնամու դեմ, զենքից բացի, նաեւ օրորոցով պետք է կռվել՝ հայրենիքին նիրված  ու քաջ զավակներ մեծացնելով:

 

Նյութն ամբողջությամբ՝ mediamax.am-ում

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Ուրֆանյաննների արխիվից 

Արմենակ Ուրֆանյան. Զինվորին եղբոր պես սիրող հրամանատարը. mediamax.am