Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն

07:00 • 14.04.16

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալները: 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: 
 

Կարապետյանը  երկամարտում ցույց տվեց  367 կգ (170+197) արդյունք: Պոկում վարժությունում Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
 

Տիգրան Մարտիրոսյանը պոկեց 160 եւ հրեց 192 կգ ծանրաձողը եւ 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ հրում վարժությունում գրավեց 2-րդ հորիզոնականը:
 

Աշխարհի 2015թ առաջնությունում Կարապետյանը երկամարտի 363կգ արդյունքում գրավել էր 4-րդ հորիզոնականը:

Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն