Մերիլին Մոնրոյի իրերի հավաքածուն կարող է 4 մլն դոլարի հասույթ ապահովել
20-րդ դարի ամենահայտնի կանանցից մեկին` հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյին պատկանած իրերի մեծ հավաքածուն այս տարի Լոս Անջելեսում կհանվի աճուրդի։
Ինչպես նշում է The Guardian-ը, ենթադրվում է, որ հավաքածուում ներառված ուշագրավ նմուշները կվաճառվեն մոտ 4 մլն դոլարով։
Հավաքածուն, որը պատկանում է բրիտանացի Դևիդ Գեյնսբորո Ռոբերտսին, ներառում է բեմական կոստյումներ, ամենօրյա հագուստ, պաստառներ, զարդեր ու մի շարք այլ անձնական իրեր:
Յոթանասունն անց բրիտանացին պատմել է, որ Մոնրոյին նվիրված հավաքածուն սկսել է հավաքել 1990-ականներից, և պահում է այն Ջերսիում գտնվող իր տանը:
«Այժմ ժամանակն է հավաքածուն աշխարհի հետ կիսելու համար»,-ասել է Ռոբերտսը։







