Ջոնի Դեփի կինը խուսափել է 10 տարվա ազատազրկումից
Ավստրալիայի դատարանը չեղարկել է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի կնոջ՝ Էմբեր Հերդի նկատմամբ մեղադրանքները, որոնք ներկայացվել էին այդ երկրի տարածք անօրինական կերպով շներ բերելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը։
Նրան սպառնում էր տասը տարվա ազատազրկում: Դերասանուհին խոստովանել է, որ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր է ներկայացրել, և այժմ կարող է պատժվել մինչև մեկ տարի ազատազրկմամբ և 7650 դոլարի չափով տուգանքով:
Ավելի վաղ՝ 2015 թվականի մայիսի 26-ին Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոյսը խոստացել է քնեցնել աստղային զույգին պատկանող երկու յորքշիրյան տերյերներին, որոնք բերվել էին երկիր՝ շրջանցելով անասնաբուժական հսկողությունը: Նա հայտարարել էր, որ դերասաններին 48 ժամ է տալիս երկրից շներին դուրս բերելու համար:
2015 թվականի մայիսին Էմբեր Հերդն անձնական ինքնաթիռով երկու տերյեր է տարել Ավստրալիա, որտեղ իրականացվում էին նրա ամուսնու մասնակցությամբ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումները։ Նա, սակայն, հաշվի չի առել, որ յուրահատուկ ֆաունայի պատճառով Ավստրալիայում գործում են կենդանիներ երկիր բերելու վերաբերյալ խիստ օրենքներ։







