Հայտնի է Ատլետիկոյի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

16:18 • 20.04.16

«Ատլետիկոյի» թվիթերյան էջում կազմակերպված քվեարկությամբ որոշվել է թիմի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստը:

 

Երկրպագուների քվեարկությամբ լավագույնն է ճանաչվել հարձակվող Անտուան Գրիզմանը:
 

25-ամյա ֆրանսիացին մարտին 5 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հայտնի է Ատլետիկոյի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը