«Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար». Ռոբ Քարդաշյան

11:09 • 25.04.16

Ռոբ Քարդաշյանը, հետևելով ավագ քույրերի՝ Քլոե Քարդաշյանի և Քիմ Քարդաշյանի օրինակին, համախմբման կոչ է արել՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:


«1915-ի ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք և նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը», Instagram-ի իր միկրոբլոգում գրել է Ռոբը՝ հրապարակելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նկարը:

 

«Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար». Ռոբ Քարդաշյան