Անջելինա Ջոլին կնկարահանվի «Մալեֆիսենթ- 2» ֆիլմում
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է նկարահանվել Disney ընկերության «Մալեֆիսենթ» հեքիաթ- ֆիլմի շարունակությունում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, «Մալեֆիսենթ- 2»-ի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Հաղորդվում է միայն, որ սցենարը գրելու է նախորդ ֆիլմի համար աշխատած Լինդա Վուլվերտոնը:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Ջոլին խոստովանել էր, որ մեծ բավականություն է ստացել նկարահանումներից։







