Քիմ Քարդաշյանն անդրադարձել է թուրքական լոբբիի հովանավորությամբ Wall Street Journal-ում հրապարակված Ցեղասպանությանը վերաբերող կեղծ հոդվածին

07:00 • 28.04.16

Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն` այս անգամ իր կայքում  հոդված հրապարակելով և իր բողոքը հայտնելով Wall Street Journal-ում հրապարակված  հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ:

 

«Իմ ընտանիքի անվան շուրջ շատ անգամներ են կեղծ լուրեր տարածվել: Մենք սովորել ենք անցնել դրանց վրայով: Ստերը հաճախ են գլխատառերով հրապարակվում` հայտնվելով ամսագրերի շապիկներին: Սակայն, երբ մի ամբողջական էջ կեղծ գովազդ է հրապարակվում Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ես չեմ կարող անտարբեր անցնել:


Այդ գովազդը վճարվում է թուրքական հարթակի կողմից, ովքեր հերքում են պատմաբանների բերած տվյալները, թե որքան մարդ է  սպանվել Ցեղասպանության ժամանակ:

 

Wall Street Journal-ի համար նման հոդված հրապարակելը խենթություն է, հիասթափեցնող և վտանգավոր արարք: Մենք պետք է պատվենք ճշմարտությունը մեր պատմության մեջ հանուն ապագայի պաշտպանության» - իր կայքում գրել է Քիմը:

 

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է թուրքական լոբբիի հովանավորությամբ Wall Street Journal-ում հրապարակված Ցեղասպանությանը վերաբերող կեղծ հոդվածին