Արսենալը պատրաստ է զգալիորեն բարձրացնել Մխիթարյանի աշխատավարձը
Լոնդոնի «Արսենալը» չի դադարում Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը:
Ինչպես տեղեկացնում է «bleacherreport»-ը, «զինագործները» պատրաստ են 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 23 մլն ֆունտ ստերլինգ, իսկ նրա աշխատավարձը բարձրացնել մինչեւ տարեկան 6.6 մլն եվրո (խմբ՝ շաբաթական 100 հազար ֆունտ):
Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի համար ամենանախընտրելի տարբերակն է Լոնդոն տեղափոխությունը եւ նրա համար պայքարը կծավալվի «Արսենալի» ու «Չելսիի» միջեւ: «Կապույտներն» ավելի լավ ֆինանսական պայմաններ են առաջարկում, սակայն Արսեն Վենգերի թիմի օգտին խոսում է այն, որ «զինագործները» հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան Չեմպիոնների լիգայում:
«Բորուսիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 49 խաղում Մխիթարյանը խփել է 23 գոլ ու կատարել 30 արդյունավետ փոխանցում:







