Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում. Բուդդայի իմաստուն մտքերը

10:44 • 29.04.16

Բուդդան Հնդկաստանում բուդդիզմի լեգենդար հիմնադիրն է, ում քարոզներում չկա այնպիսի մի դրույթ, որը կհակասեր մեկ այլ փիլիսոփայական ուղղության հետևորդի` ներքին ներդաշնակության հասնելու սկզբունքներին։ Երևի թե հենց այդ պատճառով է, որ նրա ուսմունքն այդքան լայն տարածում է գտել աշխարհում:


Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է Բուդդայի իմաստուն մտքերից ու խորհուրդներից մի քանիսը, որոնք շատ խորիմաստ են ու կօգնեն ճիշտ կողմնորոշվել կյանքի տարբեր իրավիճակներում.

 


1. Հանգստությունը ձեր իսկ ներսում է գտնվում, մի՛ փնտրեք այն դրսում:


2. Եթե ուղեղդ պարզ է, ուրախությունը ստվերի պես կհետապնդի քեզ ու երբեք չի հեռանա:


3. Մենք ձևավորված ենք սեփական մտքերից։ Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք:


4. Առողջ մտքի ու մարմնի գաղտնիքն այն է, որ մշտապես չափսոսանք անցյալի համար, շատ չանհանգստանանք ապագայի մասին ու գիտակցաբար ապրենք ներկայով:

 

5. Բարկանալը համարժեք է շիկացած ածուխն ուրիշի վրա նետելու նպատակով  սեփական ձեռքերի մեջ պահելուն։ Այն առաջին հերթին այրում է հենց ձեզ:


6. Ամեն առավոտ մենք նորից ենք ծնվում: Կարևոր է միայն այն, ինչ դուք ներկա պահին եք անում:


7. Երջանկությունը պայմանավորված չէ նրանով, թե ով եք դուք կամ ինչ ունեք: Այն պայմանավորված է բացառապես ձեր մտքերով:


8. Ավելի լավ է հազար անգամ սխալվել` անարժանին սրբի տեղ դնելով, քան 1 անգամ սխալվել` սրբին անարժանի հետ շփոթելով:


9. Ատելությանը երբեք հնարավոր չի լինի հաղթել ատելությամբ: Դրան կարելի է հաղթել միայն սիրով:


10. Մեր գոյությունը մեր մտքերի արդյունքն է:


11. Չկա դեպի երջանկություն տանող ճանապարհ: Երջանկությունը հենց այդ ճանապարհն է:


12. Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը` ամեն մեկի անձնական ընտրությունը:


13. Երջանկությունը երբեք չի գա նրա մոտ, ով չի գնահատում այն, ինչ ունի:


14. Եթե ձեռքը վիրավոր չէ, դրա մեջ կարելի է անգամ թույն տանել: Թույնը չի վնասի վերք չունեցողին: Նա, ով վատություն չի անում, վատության զոհը չի էլ դառնա:

 

15. Նույնիսկ խելացի մարդը կհիմարանա, եթե չինքնակատարելագործվի:


16. Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում:

 

Հաղթիր ինքդ քեզ ու կհաղթանակես հազարավոր մարտերում. Բուդդայի իմաստուն մտքերը