Ինչո՞ւ են մարդիկ ֆլիրտ անում. newmag

16:23 • 04.05.16

newmag-ը ուսումնասիրել է, թե ինչո՞ւ են մարդիկ սիրախաղի մեջ մտնում և ի՞նչ է նշանակում ֆլիրտը:

 

Հետաքրքիր մի օրինաչափություն կա, երբ մենք ֆլիրտ ենք անում կարծես վատ չենք զգում, բայց այդ դեպքում ինչո՞ւ է մեզ հունից հանում զուգընկերոջ ֆլիրտը:

 

Այս հարցը կարելի է դիտարկել գիտական տեսնկյունից: Բոլորն են սիրախաղի մեջ մտնում ՝ անկախ տարիքից ու սեռից, և ըստ մասնագետների` բնավ էլ մտադրություն չունեն այն խորացնելու: Սիրախաղ անելը դեռ չի նշանակում հետաքրքրված կամ սիրահարված լինել: Հիմնական այսպես կոչված՝ «բանալին»  դիմացինին հետաքրքիր, ժամանակավոր շփման մեջ ներգրավելն է անգամ  ֆիզիկական ու էմոցիոնալ հետարքրության բացակյության դեպքում:

 

Որոշ հոգեբաններ կարծում են, որ ֆլիրտը մարդու ինքնագովազդն է, երբ  վերջինս ուզում է հասկանալ դիմացինի արձագանքը:

 

Սիրախաղը նաև լավ տարբերակ է ճշտելու  արդեն կայացած հարաբերությունների փուլն ու միմյանց նկատմամբ պահպանած որոշակի զգացումները (հայացքի կայծը, դիմախաղը, էմոցիոնալ, հաճելի լարումը և այլն):

 

Հոգեբանները առանձնացրել են սիրախաղի մի քանի տեսակներ, որոնք լավ ազդեցություն են թողնում մարդկանց վրա՝

Հաճոյախոսությունները
Հայացքների փոխանակումը
Ֆլիրտային ֆիզիկական շփումը
Ժեստերը (մատներով, աչքով անելը )
Խոսակցության մեջ ներգարվելը:

 

Մի քանի հետաքրքիր փաստեր սիրախաղի  վերաբերյալ. Ավստրալիացի հոգեբանները  կարծում են, որ ֆլիրտ անելու հեռավորությունը պետք է լինի 30սմ: Սա այն տարածությունն է, երբ գտնվում եք դիմացինի այսպես կոչված  «ինտիմ տարածքում» և միևնույն ժամանակ չեք խախտում անձնական տարածը:

 

Որքան կանացի ու նրբագեղ է հագնված կինը, այնքան մեծ է նրա հետ սիրախաղ անելու հավանականությունը: Ընդ որում այս տեսակ սիրախաղը տղամարդկանց կողմից բնավ պլանավորվածների շարքից չէ:

 

5 վայրկյանից ավելի նայելն արդեն  վկայում է ձեր հետաքրքրվածության մասին:

 

Աղբյուրը՝ newmag

Ինչո՞ւ են մարդիկ ֆլիրտ անում. newmag