Չինաստանում լույս աշխարհ է եկել 2016թ. առաջին պանդան (լուսանկարներ)

10:43 • 09.05.16

Չինական Չենդուի հետազոտական կենտրոնում ծնվել է  ընթացիկ տարվա առաջին պանդան, որին լույս աշխարհ է բերել Այբան մականունով 9-ամյա արջը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, չորքոտանու լույս աշխարհ գալու վերաբերյալ ուղիղ հեռարձակումը համացանցում դիտել է 620.000-ից ավելի մարդ:

Նշենք, որ  վտանգված կենդանատեսակ համարվող պանդայի յուրաքանչյուր ձագի ծնվելը կարևոր իրադարձություն է, քանի որ սև ու սպիտակ այս արջերը դժվար են բեղմնավորում, իսկ ծնված ձագերի մեծ մասը կարճ ժամանակ անց սատկում է:

Չինաստանում լույս աշխարհ է եկել 2016թ. առաջին պանդան (լուսանկարներ)