Եվա Մենդեսը դուստր է լույս աշխարհ բերել
Հոլիվուդի ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկը` Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգը, 2-րդ անգամ են ապրել ծնող դառնալու երջանկությունը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, դերասանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 2-րդ աղջիկ երեխան:
Աղբյուրը մանրամասնում է, որ 42-ամյա Մենդեսը ծննդաբերել է 2 շաբաթ առաջ` գաղտնիության պայմաններում: Այդ մասին հայտնի է դարձել միայն նորածնի ծննդյան վկայականի տրամադրումից հետո:
Նշվում է, որ ապրիլի 29-ին ծնված փոքրիկին անվանակոչել են Ամանդա, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «սիրված»։
Հավելենք, որ Մենդեսի ու 35-ամյա Գոսլինգի առաջնեկը` Էսմերալդան, լույս աշխարհ է եկել 2014թ. սեպտեմբերին: Հետաքրքրական է, որ 2 հղիության դեպքում էլ դերասանուհուն հաջողվել է հանրության համար գաղտնի պահել իր վիճակը:







