Դու չգիտես` կկարողանաս, թե ոչ, քանի դեռ չես փորձել. անգլիացի գրող Ագաթա Քրիստիի իմաստուն մտքերը

11:06 • 11.05.16

Ագաթա Քրիստին համարվում է մարդկության պատմության մեջ ամենահայտնի ու տաղանդավոր կին գրողներից մեկը, ով հռչակվել է որպես «դետեկտիվի թագուհի»:
 

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 103 լեզուներով` համընդհանուր սեր ու ճանաչում ապահովելով հեղինակի համար:


Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է Ագաթա Քրիստիի մի շարք խորիմաստ մտքեր, որոնք ընթերցողի համար բացահայտում են գրողի լայն աշխարհայացքն ու ճկուն միտքը.


1. Դետեկտիվներիս սյուժեները ես մտածում եմ ափսեները լվանալու ընթացքում: Դա այնպիսի հիմար զբաղմունք է, որ ակամայից ինքնասպանության վերաբերյալ մտքեր են առաջանում:


2. Աշխարհում ավելի մեծ սխալ չկա, քան տեսնել կամ լսել արվեստի գլուխգործոցները ոչ պատշաճ ժամանակին: Շատերի համար Շեքսպիրն այդպես էլ չհասկացված մնաց, քանի որ նրանք ուսումնասիրել են նրա գործերը դպրոցում:



3. Երբեք նորից մի վերադարձեք այն վայրը, որտեղ երջանիկ եք եղել: Քանի դեռ դուք նման բան չեք արել, ամեն ինչ ձեր ուղեղում կենդանի է մնում: Իսկ եթե նորից եք այնտեղ հայտնվում, ամեն ինչ քանդվում է, անհետանում:



4. Կյանքում ամենամեծ երջանկությունը երջանիկ մանկությունն է:
 


5. Կանայք ենթագիտակցորեն նկատում են հազարավոր մանրուքներ, իսկ հետո դա ինտուիցիա են անվանում:



6. Դու չգիտես` կկարողանաս, թե ոչ, քանի դեռ չես փորձել:
 


7. Եթե չեք կարող ընդունել ձեր ընտրյալի ապրելաձևը, ուրեմն մի ամուսնացեք նրա հետ:

 

8. Չի կարելի քննադատել մարդուն` առանց նրան լսելու:

 

9. Այն փաստը, որ զարթուցիչը չի զանգել, մարդկային շատ ճակատագրեր է փոխել:

 

10. Չկա ավելի տաղտկալի բան, քան միշտ ճիշտ մարդը:

 

11. Խելացիները չեն նեղանում, այլ հետևություններ են անում:

 

12. Երբեք մի կարծեք, թե դուք ավելի լավ եք գլուխ հանում նրանից, թե ինչ է հարկավոր մյուսներին:

 

13. Տարօրինակ է` կանայք սիրուց ավելի են գեղեցկանում, իսկ տղամարդիկ նմանվում են հիվանդ ոչխարների:
 


14. Հենց սրա կարիքը կինն ամենից շատ ունի: Նա իր ամուսնու մեջ փնտրում է ազնվություն, ամուր հենարան, ուզում է հարգել նրա տեսակետները, իսկ դժվար որոշում կայացնելու դեպքում` հանգիստ վստահել նրան:

 

15. Ընկերներին կարելի է բաժանել 2 խմբի: Առաջինները մեկ հայտնվում, մեկ անհետանում են ձեր շրջապատից: Նրանցից մի մասին դուք հիշում եք, իսկ մյուսին` մոռանում: Սակայն գոյություն ունեն սակավաթիվ «ընտրյալներ», որոնց հետ ձեզ կապում է իրական կապվածությունը: Այդ ընկերները մնում են ընդմիշտ ու, եթե հանգամանքները թույլ են տալիս, ուղեկցում են ձեզ ողջ կյանքի ընթացքում:
 


 

Դու չգիտես` կկարողանաս, թե ոչ, քանի դեռ չես փորձել. անգլիացի գրող Ագաթա Քրիստիի իմաստուն մտքերը