Chopard-ը ցուցադրել է Կաննի կինոփառատոնին նվիրված զարդերի հավաքածուն (լուսանկարներ)

17:00 • 11.05.16

Հեղինակավոր Chopard ոսկերչական տան ու ամենամյա Կաննի կինոփառատոնի համագործակցությունն ունի տասնամյակների պատմություն: Ոսկերչական բրենդն ունի կինոփառատոնին նվիրված Red Carpet կոչվող զարդերի հավաքածուն, որում ներառված են ժնևյան հմուտ ոսկերիչների ամենանրբաճաշակ զարդերը:

 

Սովորաբար, Chopard-ը կինոփառատոնի անվանի հյուրերին տրամադրում է իր շքեղ զարդերը, որպեսզի աստղերը դրանք կրեն կարմիր գորգին հայտնվելու ժամանակ:


Ստորև Tatler-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է Red Carpet-ի ամենագեղեցիկ ոսկերչական նմուշներից մի քանիսը, որոնք աչք են շոյում հյութեղ գույների առատությամբ.






 

Chopard-ը ցուցադրել է Կաննի կինոփառատոնին նվիրված զարդերի հավաքածուն (լուսանկարներ)