Ամերիկացիները Lamborghini-ն վերածել են «թրամփմոբիլի» (լուսանկարներ)

10:08 • 12.05.16

Մեքենաների թյունինգով զբաղվող Superior Auto Design ամերիկյան ընկերության մասնագետները Lamborghini Aventador սուպերքարը ենթարկել են որոշակի ձևափոխությունների` այն վերածելով «թրամփմոբիլի»։

 

Ինչպես նշում է motor.ru-ն, թանկարժեք մեքենայի առջևի հատվածում հայտնվել է ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփի դիմանկարը:
 

Արդյունքում մեքենայի թյունինգավորված տարբերակը ստացել է Trumpventador անվանումը:
 

Բացի այդ՝ մեքենայի վրա պատկերված է ԱՄՆ-ի ազգային դրոշն ու գրված է Թրամփի նախընտրական արշավի կարգախոսը` Make America great again:

 

Հայտնի է, որ մեքենան մասնակցելու է մայիսի 13-ին Բոստոնում մեկնարկելիք goldRush մրցարշավին, որը տևելու է մինչ մայիսի 21-ը:

 


Суперкар Aventador посвятили кандидату в президенты США
Суперкар Aventador посвятили кандидату в президенты США. Фото 1
Суперкар Aventador посвятили кандидату в президенты США. Фото 2

 

Ամերիկացիները Lamborghini-ն վերածել են «թրամփմոբիլի» (լուսանկարներ)