Անջելիա Ջոլին «որդեգրել» է 12 կամբոջացի քույր-եղբայրների (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հայտնի է նաև իր ակտիվ մարդասիրական գործունեությամբ, իր հովանու տակ է առել աղքատության ճիրաններում ապրող կամբոջացի մի ընտանիքի 12 երեխաներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ջոլին ու նրա երեխաներն աղքատ կամբոջացիների հետ ծանոթացել են անցած տարի, երբ երեխաները գումար էին մուրում Սիեմ Ռիփ քաղաքի փողոցում:
Հայտնի է, որ 12 քույր-եղբայրներն իրենց ծնողների հետ ապրում են հետնախորշերում, իսկ սնունդն էլ ստանում են բարեգործական կազմակերպությունների միջոցով:
Դերասանուհու երեխաներն այնքան են կապվել այս ընտանիքի հետ, որ այժմ ընկերություն են անում: Նրանք կարիքավորներին ապահովել են անհրաժեշտ հագուստով, սնունդով, ինչպես նաև հեծանիվներ են տվել դպրոց գնալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոլին այս ընտանիքի բոլոր դպրոցահասակ երեխաներին ընդունել է տվել տեղի լավագույն դպրոցն ու վճարել է նրանց ուսման ծախսերը:



















