Հանդիպել եմ Instagram-ի ամենամեծ աստղի հետ. Ցուկերբերգը Սելենա Գոմեսի հետ համատեղ լուսանկար է հրապարակել

10:41 • 13.05.16

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է իր և Instagram-ում ամենաշատ հետևորդներն ունեցող երգչուհի Սելենա Գոմեսի լուսանկարը, որտեղ նրանք կարծես հետաքրքիր, ազատ գործնական հանդիպում են ունենում չափազանց փոքր սենյակում:

 

Սելենա Գոմեսը հավանաբար այցելել է Facebook-ի գրասենյակ, և Ցուկերբերգը չի կորցրել առիթն իրենց երկուսի համատեղ լուսանկարով կիսվելու համար։

 

Ցուկերբերգը նկարն ուղեկցել է հետևյալ գրությամբ. «Հանդիպել եմ Instagram-ի ամենամեծ աստղի հետ մեր ամենափոքր սենյակում: Շնորհակալություն մեզ այցելելու համար, Սելենա Գոմես»:

 

Հիշեցնենք, որ Facebook-ը ձեռք է բերել Instagram ծառայությունը 2012 թվականի ապրիլին մոտ 1 միլիարդ դոլարով:

 

Հանդիպել եմ Instagram-ի ամենամեծ աստղի հետ. Ցուկերբերգը Սելենա Գոմեսի հետ համատեղ լուսանկար է հրապարակել