Եվրատեսիլյան «Գլոբ արենայի» գլխավերևում ինքնաթիռ է անցել` Ղարաբաղին և Իվետային աջակցող պաստառով (տեսանյութ)

23:20 • 14.05.16

Ստոկհոլմի բնակիչներն ու հյուրերը երկնքում ինքնաթիռ են նկատել` Իվետա Մուկուչյանին և Լեռնային Ղարաբաղին աջակցող գրությամբ պաստառով:



Այս մասին գրում է Life.ru-ն` նշելով, որ ինքնաթիռն անցել է Շվեդիայի  Գլոբ արենա համերգային համալիրի վրայով` ծածանելով «Ղարաբաղ-Իվետա» գրությամբ պաստառը:

 

Դա տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգի մեկնարկից ժամեր առաջ:

 

Եվրատեսիլյան «Գլոբ արենայի» գլխավերևում ինքնաթիռ է անցել` Ղարաբաղին և Իվետային աջակցող պաստառով (տեսանյութ)