Գիտնականները ստեղծել են ծրագիր, որն ունակ է ֆիլմը «գունավորել» Վան Գոգի ոճով (տեսանյութ)

15:12 • 14.05.16

Գերմանացի մաթեմատիկոսները ստեղծել են արտասովոր նեյրոցանց, որն ունակ է արդեն պատրաստի կինոժապավեններն ու տեսանյութերը վերածել Վինսենթ վան Գոգի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի ու այլ հայտնի նկարիչների ոճով յուրատեսակ «կենդանի կտավների»։


Ինչպես նշում է ria.ru-ն, տվյալ նեյրոցանցն իրենից ներկայացնում է հատուկ ինքնուս ալգորիթմ, որը կարողանում է ճանաչել անգամ խիստ խեղաթյուրված ազդակները:


Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ նեյրոցանցը բաղկացած է 2 շերտից, մեկը վերլուծում է նկարչի կտավները` դրանցից տեղեկություն հավաքելով օգտագործված գույների ու ոճի վերաբերյալ, իսկ մյուսը վերլուծում է ֆիլմը կամ տեսանյութը` որոշելով, թե ինչպես են փոփոխությունները տեղի ունենալու:


Գիտնականները ստեղծել են ծրագիր, որն ունակ է ֆիլմը «գունավորել» Վան Գոգի ոճով (տեսանյութ)