«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը

03:07 • 15.05.16

Ավարտվեց  «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթը , Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

 

Նշենք, որ Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249  էին ու հայտնվեց 7-րդ  հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։



Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ավստրալիան՝ 511 միավորում, Ռուսաստանը՝ 491 միավորում հայտնվեց երրորդ հորիզոնականում։

«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը