Ես ոչ մի լավ բան չունեմ ասելու նրա մասին. Սյուզան Սարանդոնը քննադատության է ենթարկել Վուդի Ալենին

14:46 • 16.05.16

Դերասանուհի Սյուզան Սարանդոնը Կաննի 69-րդ կինոփառատոնի շրջանակում քննադատել է ռեժիսոր Վուդի Ալենին սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ, գրում է The Daily Mail-ը:

 

Հայտնի դերասանուհին կինոփառատոնի ընթացքում ասել է, որ նա կարծում է, որ հոլիվուդյան դերասանը «սեռական բռնության է ենթարկել իր դստերը»։

 

Նա ելույթ է ունեցել կինոոլորտում կանանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ: Սարանդոնին հարցրել են, թե ինչ է նա կարծում Վուդի Ալենի՝ վերջերս հնչեցրած խոսքերի մասին, որ նա լավ նյութ չունի ֆիլմի համար, որտեղ տարիքով կինը սիրահարվում է երիտասարդ տղամարդու:

 

«Ես ոչ մի լավ բան չունեմ ասելու Վուդի Ալենի մասին»,- ասել է օսկարակիր դերասանուհին։

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, մեղադրանքը, որ Ալենը սեռական բռնության է ենթարկել իր որդեգիր դստերը՝ Դիլան Ֆարոուին, շարունակել է հետապնդել ռեժիսորին Կաննի կինոփառատոնում, որը բացվել է ռեժիսորի ֆիլմի պրեմիերայով:

 

Այդ նույն օրն Ալենի որդին՝ Ռոնան Ֆարոուն, հոդված է հրապարակել մամուլում՝ մեղադրելով ԶԼՄ-ներին սեռական բռնության հետ կապված դեպքի վերաբերյալ լուրջ հարցեր չբարձրացնելու համար, ինչպես նաև՝ այն դերասաններին, ովքեր, չնայած դրան, շարունակում են աշխատել Վուդի Ալենի հետ:

 
Ես ոչ մի լավ բան չունեմ ասելու նրա մասին. Սյուզան Սարանդոնը քննադատության է ենթարկել Վուդի Ալենին