Մի ամբողջ ազգ կառավարելն ավելի հեշտ է, քան 4 երեխա դաստիարակելը. Չերչիլի հետաքրքիր մտքերը
Պատմության մեջ ամենահայտնի բրիտանացիներից մեկը` Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, խելացի ու սուր մտքի տեր մարդու համբավ ուներ: Նա շատ համառ էր ու իր ընդդիմախոսների հարցում երբեմն չափն անցնում էր, սակայն նրա` քննադատներին ուղղված մտքերից շատերն այնքան իրավացի են ու տպավորիչ, որ ակտուալ են մինչև հիմա:
Ստորև AdMe.Ru կայքը ներկայացնում է 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի` Ուինսթոն Չերչիլի ամենահիշվող մտքերից մի քանիսը.
1. Մի ամբողջ ազգ կառավարելն ավելի հեշտ է, քան 4 երեխա դաստիարակելը:
2. Ես միշտ հետևել եմ այս կանոնին` մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարող ես պառկել:
3. Ժողովրդավարությունը կառավարման վատագույն մոդելն է, եթե չհաշվենք մնացած բոլոր մոդելները:
4. Կապիտալիզմի մեծագույն թերությունը բարեկեցության անհավասար բաշխումն է, սոցիալիզմի մեծագույն առավելությունը` աղքատության հավասար բաշխումը:
5. Դիվանագետն այն մարդն է, ով 2 անգամ մտածում է նախքան ոչինչ չասելը:
6. Արտասահմանում եղած ժամանակ երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանը, բայց հետ վերադառնալուն պես «տեղը հանում» եմ:
7. Պատմությունը գրում են հաղթողները:
8. Ես միշտ պատրաստ եմ սովորել, բայց միշտ չէ, որ դուրս գալիս է, երբ ինձ սովորեցնում են:
9. Վատատեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ:
10. Խելացի մարդը բոլոր սխալները մենակ չի անում, նա ուրիշներին էլ է հնարավորություն ընձեռում:
11. Սեփական սկզբունքների մասին հայտարարելն ավելի հեշտ է, քան դրանք իրագործելը:
12. Հաջողությունը մի անհաջողությունից դեպի մյուսը լավատեսությամբ առաջ շարժվելու կարողությունն է:
13. Դուք երբեք նշանակության վայր չեք հասնի, եթե կանգ առնեք ու քար նետեք ձեր ճամփին պատահած ամեն հաչացող շան վրա:







