Ինչպես են անցած 100 տարում Սիրիայում փոխվել կանանց գեղեցկության նորմերը (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջին շրջանում համացանցում լայն տարածում են գտել մոտ 1 րոպե տևողությամբ ուշագրավ տեսանյութերը, որոնցում հակիրճ կերպով պրոֆեսիոնալ վարսահարդարների, դիմահարդարների ու ոճաբանների թիմը ցույց է տալիս, թե ինչպես են անցած 100 տարում այս կամ այն երկրում փոխվել կանանց գեղեցկության վերաբերյալ չափանիշները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս անգամ տեսանյութ է նկարահանվել Սիրիայի վերաբերյալ, որի հերոսուհին մոդել Ջեսիկա Դամունին է:
Դիտելով տեսանյութը` կարելի է տեսնել, թե նախորդ դարում սիրիացի կանայք որքան «հավատարիմ» են եղել արևմտյան միտումներին, որոնք մեծ վարպետությամբ համադրել են ազգային հագուկապի ավանդույթների հետ:
























