Նորագույն ծրագիրը բժիշկներին թույլ է տալիս iPad-ի միջոցով վիրահատություն կատարել` գտնվելով այլ վայրում (լուսանկարներ)
Նորագույն ծրագիրը թույլ է տալիս վիրաբույժներին օգնություն տրամադրել որտեղ էլ որ գտնվեն: Ինչպես տեղեկացնում է CNN-ը` դա արվում է Proximie կոչվող ծրագրի օգնությամբ և iPad-ի էկրանի միջոցով:
Նմանօրինակ վիրահատություն է կատարվել Գազայի հատվածում: Բեյրութի բժշկական կենտրոնի ամերիկյան համալսարանի պլաստիկ վիրաբուժության բաժնի ղեկավար, բժիշկ Գասան Աբու Սիտան, գաջեթի էկրանին հետևելով վիրահատական գործընթացին, էկրանի վրա ցույց է տվել անհրաժեշտ գործողություններն ու հատումները, որոնք պետք է արվեն:
Բեյրութում գտնվելով՝ Աբու Սիտան արդեն երկու վիրահատություն է ղեկավարել, որոնք իրականացվել են Գազայում` ցուցումներ տալով իր գործընկերներին հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությունից:











