Էմբեր Հերդն ամուսնալուծվում է Ջոնի Դեփից
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփի կինը` դերասանուհի Էմբեր Հերդը, ամուսնալուծության վերաբերյալ դիմում է ներկայացրել, գրում է TMZ-ն:
Հերդը, ով ամուսնացած է Դեփի հետ նախորդ տարվա փետրվարից, դիմումը ներկայացրել է մայիսի 26-ին` Դեփի մոր մահից 3 օր անց՝ «անընդունելի տարաձայնությունների» պատճառով:
Ըստ աղբյուրի` զույգն ամուսնական պայմանագիր չի կնքել: Նշվում է, որ Դեփը կնոջ դիմումին պատասխանել է իր փաստաբան Լաուրա Վասերի միջոցով. նա խնդրում է մերժել ալիմենտների մասին Հերդի դիմումը:








