Մեգիի պատրաստած անակնկալն իր ընկերներին ու հարազատներին (լուսանկարներ)

16:52 • 17.10.16

Երգչուհի Մեգին հոկտեմբերի 16-ին իր ընկերներին և հարազատներին ներկայացավ իր երգացանկի կատարումներով և պարային համարներով:

 

«Հանդիպում Մեգիի հետ». ահա այսպես է կոչվում համերգային ծրագրի խորագիրը: Մեգին համերգը մեկնարկեց Երևանին նվիրված երգով՝ հիշատակելով «Էրեբունի-Երևան» տոնը:

 

Համերգային ծրագրին Մեգին կատարեց Սուսաննա Բարսեղյանի հեղինակած երգերը:

 

«Կարծում եմ այսօր ոչ միայն ինձ համար, այլ ընկերներիս համար իսկական տոն կլինի: Իմ ընկերներին ու հարազատներին մի շարք անակնկալներ եմ պատրաստել թե՛ երգի և թե՛ պարային համարների տեսքով: Իսկ վերջում հրավիրվածները կարող տալ ցանկացած հարց և ես սիրով կպատասխանեմ»,- ասաց Մեգին:

 

Ընկերական, ջերմ հանդիպմանը ներկա էին նաև Մեգի տատիկը, մորաքույրը՝ Լուսինե Թովմասյանը, ուսուցչուհին՝ Սուսանն Բարսեղյանը և շատ ու շատ ուրիշներ:

 

 

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Մեգիի պատրաստած անակնկալն իր ընկերներին ու հարազատներին (լուսանկարներ)